🎶🎨 ԱԼԻՍ ԱԴԱՄՅԱՆԻ ԲԼՈԳ․․․

  • Homeworks

  • Քիմիա։ Թեստային աշխատանք;

    Թեստ 1

    1.Հետևյալից ո՞րն է քիմիական նշանների և ինդեքսների միջոցով նյութի բաղադրության արտահայտման գրառումը,

    1) քիմիական հավասարում

    3) քիմիական ռեակցիա

    4) քիմիական տարր

    2) քիմիական բանաձև

    2)Ո՞ր մասնիկներն են ատոմի միջուկում, որը(որոնք)՝ էլեկտրոնային

    1) պրոտոն, էլեկտրոն և նեյտրոն

    2)պրոտոն և էլեկտրոն, նեյտրոն

    3) նեյտրոն և պրոտոն, էլեկտրոն

    4) նեյտրոն և էլեկտրոն, պրոտոն

    • Ինչպես են փոփոխվում տարրերի մետաղական և ոչ մետաղական հատկու-

    թյունները պարբերություններում ձախից աջ.

    1) մետաղականն ուժեղանում է, ոչ մետաղականը՝ թուլանում

    2) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ ուժեղանում

    3) մետաղականը մնում է անփոփոխ, ոչ մետաղականը՝ թուլանում

    4) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ մնում անփոփոխ

    • Ի՞նչ քիմիական կապ է առաջանում միևնույն ոչ մետաղի ատոմների միջև էլեկտրոնային զույգի առաջացման հաշվին.

    1) իոնային

    2) կովալենտային բևեռային

    3) կովալենտային ոչ բևեռային

    4) իոնային և կովալենտային ոչ բևեռային

    • Հետևյալ տարրերից որի՞ մոլեկուլն է միատոմանի սովորական պայմաններում.

    1) ազոտ

    2) նեոն

    3) քլոր

    4) ջրածին

    • Ջրածնի ո՞ր հատկությունը ֆիզիկական չէ.

    1) օդից թեթև է

    2) ջրում համարյա անլուծելի է

    3) անհոտ է և անգույն

    4) այրվում կամ պայթում է օդում

    Թեստ 2 .

    1. Հետևյալներից ո՞րն ունի քիմիական բանաձև

    1) օդ

    2) շաքարաջուր

    3) կաթ

    4) կերակրի աղ

    1. Ջրի և բենզինի խառնուրդի բաղադրիչների որ հատկության տարբերությունից օգտվելով կարելի է այդ խառնուրդը բաժանել բաղադրիչների.

    1) գույնի

    2) միմյանց մեջ չլուծվելու

    3) մագնիսական հատկությունների

    4) մոլեկուլների չափերի

    1. Ծծմբի և երկաթի փոշիները լավ խառնել են, ապա ստացված խառնուրդը տաքացրել: Ի՞նչ երևույթ(ներ) է(են) տեղի ունեցել. տա-

    1) միայն ֆիզիկական

    3) նախ ֆիզիկական, ապա քիմիական

    2) միայն քիմիական

    4) նախ քիմիական, ապա ֆիզիկական

    4․Հետևյալներից ո՞րն է հիմնային օքսիդի բանաձև.

    1) Li2Օ

    2) C02

    3) S03

    4) Si02

    5)Ո՞ր բյուրեղավանդակն է համապատասխանում կերակրի աղին.

    6)Համապատասխանեցրե՛ք տարրի նշանը և այդ տարրի ատոմի հիմնական վիճակի էլեկտրոնային բանաձևը.

  • Զուգահեռագիծ

    Զուգահեռագծի հայտանիշները

    Զուգահեռագծի հայտանիշները թույլ են տալիս պարզելու, թե արդյո՞ք տրված քառանկյունը զուգահեռագիծ է:

    1. Եթե քառանկյան երկու կողմերը հավասար են և զուգահեռ, ապա քառանկյունը զուգահեռագիծ է: 

    2. Եթե քառանկյան հանդիպակաց կողմերը զույգ առ զույգ հավասար են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է: 

    3. Եթե քառանկյան անկյունագծերը հատվում և հատման կետով կիսվում են, ապա քառանկյունը զուգահեռագիծ է:

  • Be an inventor!

    Hometask:6/e,page 14

  • Արդյունաբերության Հասարակության Երկու Շրջափուլերը․

    1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

    ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

    Սկզբնավորվեց և զարգացավ արդյունաբերական արտադրությունը, ձեռքի աշխատանքներն փոխարինվեցին մեքենաներն ու սարքավորումները։

    բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

    Ավարտվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը։Հասարակական կյանքում մեծացավ տեխնիկայի և գիտության դերը։Զարգացած երկրներում գերիշխող դարձավ ծանր արդյունաբերությունը։Առաջացավ համաշխարհային միասնական շուկա։

    գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

    2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

    2) Ազգ – Մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որ բնորոշվում է լեզվի, տերիտորիայի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ

    Ժողովուրդ – էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածություն։

    «Ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք։

    3.Սահմանել ինչ է նշանակում ,,հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

    3)Հեղաշրջում-մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որ բնորոշվում է լեզվի, տերիտորիայի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ:

    4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

    1)Ձեռքի աշխատանքը փոխարինվեց մեքենաներով և սարքավորումներով, որը բարձրացրեց աշխատանքի արտադրողականությունը, արհեստանոցներին փոխարինեցին մանուֆակտուրաները, այնուհետև՝ մեքենագործարանային արտադրությունը։

    2) Ավելացավ խոշոր քաղաքների թիվը։

    3) Բարձրացավ բնակչության կենցաղային և կրթական մակարդակը։

    4) Մեծացավ գիտության և տեխնոլոգիայի դերը։

    5) Զարգացավ գյուղատնտեսությունը՝ ստեղծվեցին շարքացաններ, նոր սերմատեսակներ, որոնց արդյունքում համեմատտաբար ավելի շատ բերք էր ստացվում։ Զարգանում էր անասնապահությունը։

    5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

    5) Արդյունաբերական զարգացման հետևանքով փոփոխություններ եղան: Զարգացան երկրները:Ավելացել էին աշխատանքի վայրերը և մարդիկ անընդհատ աշխատում էին:

    6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

    Քաղաքների աճին և զարգացմանը նպաստեցին գյուտերը, քանի որ տարբեր տեխնիկաների շնորհիվ կյանքն ավելի էր հեշտացել։Գյուղում գերբնակչություն էր։Գյուղատնտեսությունը զարգացել էր, քանի որ ավելի հեշտ էր դարձել աշխատել։ Բազմաթիվ աշխատատեղեր էին բացվել, որտեղ մարդիկ կարող էին աշխատել։Այդպես զարգացավ և աճեց քաղաքը և բնակչությունը։

    7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

    Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ, քանի որ մարդիկ սկսեցին մտածել, հնարել նոր գյուտեր։Մտածեցին, որ կարելի է ստեղծել նոր տեխնոլոգիաներ, մեքենաներ, որպեսզի կյանքը ավելի հեշտ և արագ լինի։

    Օժանդակ աղբյուր

    Համաշխարհային պատմություն

    Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:

    «Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

    Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

    «Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

    Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

    Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

    Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

  • Երկու անհայտներով գծային հավասարում

    ax+by+c=0 տեսքի հավասարումը, որտեղ a−ն,b−ն,c−ն թվեր են (գործակիցներ), կոչվում է x և y երկու անհայտներով առաջին աստիճանի գծային հավասարում: a և b թվերը կոչվում են անհայտների գործակիցներ, իսկ c-ն՝ ազատ անդամ: 

     ax+by+c=0 հավասարման լուծում անվանում են ցանկացած (x;y) թվազույգ, որը բավարարում է ax+by+c=0 հավասարմանը, այսինքն՝ հավասարման մեջ տեղադրելիս այն վերածում է ճիշտ թվային հավասարության:

    Օրինակ՝

     x+y−3=0 երկու անհայտով գծային հավասարման լուծումներ կարող են լինել (3;0),(2;1),(1;2),(0;3),(4;−1) թվազույգերը։

    Տնային աշխատանք․

    4, 9

  • ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

    1. Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը:
      1) Մեծ Բրիտանիան կազմված է չորս աշխարհագրական մարզից՝ Շոտլանդիա, Ուելս, Անգլիա ր Հյուսիսային Իռլանդիա։ Գտնվում է Եվրոպայի հյուսիս-արևմտյան հատվածում։ Մայրացամաքից բաժանվում է Հյուսիսային ծովով, Պա Դե Կալե և Լա Մանշ նեղուցներով, ամենակարճ հեռավորւթյունը 33 կմ․։
    2. Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները:  

    3. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները
    3) Մեծ բրիտանիայի ռելիեֆը հարթ է, կլիման բարեխառն ծովային, այս ամենը հարմար է գյուղատնտեսությն համար։ Բացի այդ այն հարուստ է նավթով, գազով, շնորհիվ Հյուսիսային ծովի։ Մեծ պաշարներ կան նաև քարածխի, երկաթի և տարբեր գունավոր մետաղների։
    4.Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը: 
    4) Արդյունաբերություն
    Գյուղատնտեսություն
    Ծառայություններ
    5.Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 
    5) Այն ծանրակշիռ դեր ունի աշխարհի երկրների և քաղաքական, և տնտեսական հարցերում։
    6.Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները: 
    6)

    great-britain-map-shadow-3844593
  • Telephone Invention

    Alexander Graham Bell is credited with being the inventor of the telephone since his patent and demonstrations for an apparatus designed for “transmitting vocal or other sounds telegraphically… causing electrical undulations” were successful. First Bell Telephone, June 1875.

    Attributing the true inventor or inventors to a specific invention can be tricky business. Often credit goes to the inventor of the most practical or best working invention rather than to the original inventor(s). 
    Antonio Meucci, an Italian immigrant, began developing the design of a talking telegraph or telephone in 1849. In 1871, he filed a caveat (an announcement of an invention) for his design of a talking telegraph. Due to hardships, Meucci could not renew his caveat. His role in the invention of the telephone was overlooked until the United States House of Representatives passed a Resolution on June 11, 2002, honoring Meucci’s contributions and work.

  • GRAMMAR

    *Past continuous

  • Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում:

    Քննարկվող հարցեր.

    1.Որ անհավասրաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:
    1) Այն շարժումը, որի ընթացքում մարմնի արագությունը կամայական հավասար ժամանակամիջոցներում աճում է միևնույն չափով, կոչվում է հավասարաչափ արագացող շարժում:

    2. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում:
    2)Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է կամայական ժամանակամիջոցում արագության կրած փոփոխության և այդ ժամանակամիջոցի հարաբերությանը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:   

    3.Ինչ է ցույց տալիս արագացումը: Որն է արագացման միավորը, և ինչպես է այն սահմանվում: Գրել բանաձևը:
    3)Բանաձևը՝a=v/t:
    Արագացումը ցույց է տալիս, թե ինչքան ժամանակահատվածում ինչքանով է արագանում մարմինը:
    Արագացման միավորը մ/վ2-ին է:

    4.Ինչպես է ուղղված հավասարաչափ արագացող շարժման արագացումը  երբ՝

    ա. մարմինը շարժումն սկսում է դադարի վիճակից,
    արագությունը ուղղված է շարժման ուղղությամբ:

    բ. մարմնի արագությունը, նվազելով դառնում է զրո:
    արագությունը ուղղված է շարժման հակառակ:

    5.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը:
    5) v=s/t

    s=v*t

    6.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևը,:
    6) v=a*t

    S=a*t2/2

    7.Որքան է հավասարաչափ շարժման արագացումը:
    Արագություն` a=0